ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Պահպանելով հինը՝ կառուցենք նորը». այս կարգախոսով Երևանում իրականացվեց «Կամար» բիզնես կենտրոնի լայնածավալ շինարարությունը։
«Կամար» բիզնես կենտրոնն «Ա» դասի բարձրակարգ գործարար համալիր է Երևանի կենտրոնում:
-
m2Հարկի մակերես
-
mՀարկի միջին բարձրություն
-
Անվտանգության համակարգ
-
independent power grid lines


ԿԱՄԱՐ բիզնես կենտրոնը պատմական և ժամանակակից ճարտարապետական մշակույթի միասնությունն է մայրաքաղաքի սրտում:
Համալիրը բաղկացած է 9 հարկից՝ ընդհանուր 23,100 քառակուսի մետր մակերեսով: Շենքում գործում է ռեստորան, ինչպես նաև ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի վարձակալների համար առավել հարմար և հաճելի լինի:
-
mԿենտրոնից
-
m2Net leasable area

Մեծ և գրավիչ մուտքը ողջունում է ինչպես հյուրերին, այնպես էլ հաճախորդներին:


Կամար բիզնես կենտրոնի մուտքը զարդարում է խորհրդավոր կամարը, որի կենտրոնում «կենաց ծառն» է` երկարակեցության և բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը։ Հեղինակներն են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը և քանդակագործ Դավիթ Երևանցին։
Երևանի ֆինանսական պատմությունը ներկայացնող թանգարան



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Մեր պատմությունն ու ավանդույթները
1910թ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի թույլտվությամբ Տեր-Ղուկասյան փողոցում` ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, Թիֆլիսյան առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի (որը բացվել էր դեռևս 1895թ. Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում) համար կառուցվում է նոր շենք` նշանավոր ճարտարապետ Միքայել Օհանջանովի նախագծով: