ԿԱՄՐՋԵԼՈՎ ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ
«Կամար» բիզնես կենտրոնն «Ա» դասի բարձրակարգ գործարար համալիր է Երևանի կենտրոնում:
ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
-
ՆորարարությունՅուրաքանչյուր հարկն ունի յուրահատուկ նախագիծ՝ հագեցած առաջատար տեխնոլոգիաներով:
-
Կանաչ տեխնոլոգիաներՇնորհիվ էներգախնայող արդյունավետ տեխնոլոգիաների 30% և ավել էլեկտրաէներգիայի խնայողություն՝ տեղական նորմատիվների համեմատ:
-
Բարձր ստանդարտներA դասի բիզնես կենտրոն, որն ունի բարձր առաստաղներ, բարձրորակ լուսավորության համակարգեր, մաքուր օդի և կայուն ջերմաստիճանի ապահովում և հաստատուն էներգամատակարարում:
ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
«Կամար» բիզնես կենտրոնը հավաստագրված է BREEAM սերտիֆիկատով՝ բրիտանական չափանիշների (էկոարդյունավետության գնահատման մեթոդի) համաձայն: Համալիրի կառուցման ընթացքում օգտագործվել են բացառապես շրջակա միջավայրի համար անվտանգ նյութեր, ներդրվել են էներգախնայող համակարգեր:
ԿՈՆՖԵՐԱՆՍ ՍՐԱՀ
ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ
Պատմական և ժամանակակից ճարտարապետական մշակույթի միասնական լուծումներով, ոճային և ժամանակակից տարածք ձեր բիզնեսի համար ԿԱՄԱՐ բիզնես կենտրոնի հարկի տակ: Տեղակայված լինելով քաղաքի սրտում՝ այստեղից կարելի է արագ հասնել Երևանի ցանկացած հատված, բացի այդ այն գտնվում է Հանրապետության հրապարակից և մետրոյից մի քանի քայլ հեռավորության վրա: Կամար բիզնես կենտրոնը Երևանի քաղաքապետարանի շենքի և այլ կառավարական գրասենյակների և նախարարությունների հարևանությամբ է, ինչպես նաև մի քանի րոպե հեռավորության վրա քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից:
ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է
Շենքը տեղակայված է Ստ. Շահումյանի անվան հրապարակում՝ աչքի ընկնող և լավ տեսանելի վայրում, շրջապատված է առևտրի և սպասարկման բազմաթիվ կետերով: Մուտքի մոտ բոլոր հյուրերին և հաճախորդներին կարծես ողջունում և ներս է հրավիրում մեծ կամարը՝ խորհրդանշելով շենքի անվանումը:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1910թ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի թույլտվությամբ Տեր-Ղուկասյան փողոցում` ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, Թիֆլիսյան առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի (որը բացվել էր դեռևս 1895թ. Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում) համար կառուցվում է նոր շենք` նշանավոր ճարտարապետ Միքայել Օհանջանովի նախագծով: