fbpx

Ենթակառուցվածք

Գլխավոր » Ենթակառուցվածք
Kamar cafe, restaurant

«Կամար» բիզնես կենտրոնն ունի բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածք, ինչն էապես կնպաստի վարձակալների ժամանակի խնայմանը, գործարար հանդիպումների և հանգստյան ժամերի արդյունավետ կազմակերպմանը:

Բիզնես կենտրոնում հնարավոր է օգտվել բանկային բազմաբնույթ ծառայություններից, կառավարման, իրավաբանական, և հարկային բարձրակարգ խորհրդատվությունից:

Առաջին հարկում տեղակայված ռեստորանն իր գրավիչ տեսքով և հարմարավետ դիրքով կարճ ժամանակում կարող է դառնալ գործարարների հանդիպումների սիրելի վայրը: Լիահույս ենք, որ շենքի գլխավոր մուտքը զարդարող պղնձաձույլ Ծառը և բուն շինությունը կդառնան երևանցիների համար քաղաքի սիրելի անկյուներից մեկը՝ այցելությունների և պարզապես լուսանկարվելու համար:

Բիզնես կենտրոնը հնարավորություն է ընձեռում իր վարձակալներին և հաճախորդներին հեշտությամբ լուծել առօրյա խնդիրները շենքի ներսում` տրամադրելով բանկային, կոմունալ վճարումներ կատարելու և այլ ծառայություններ: Ավելին, դուք կարող եք օգտվել որակյալ և համեղ պատրաստի սնունդը տուն տանելու հնարավորությունից: