fbpx

Մեր մասին

Գլխավոր » Մեր մասին
Kamar entrance

Կենտրոնի մասին

«Կամար» բիզնես կենտրոնն «Ա» դասի բարձրակարգ գործարար համալիր է Երևանի կենտրոնում: Շենքը տեղակայված է Ստ. Շահումյանի անվան հրապարակում՝ աչքի ընկնող և լավ տեսանելի վայրում, շրջապատված է առևտրի և սպասարկման բազմաթիվ կետերով: Մուտքի մոտ բոլոր հյուրերին և հաճախորդներին կարծես ողջունում և ներս է հրավիրում մեծ կամարը՝ խորհրդանշելով շենքի անվանումը:

Կենտրոնն ունի 9 վերգետնյա հարկ ` 23 100 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Շենքում կգործի առաջնակարգ ռեստորան, ինչպես նաև այլ հարմարություններ շենքի վարձակալների համար:

Կամրջելով հինն ու նորը

Ձեզ ենք ներկայացնում «Կամրջելով հինն ու նորը» գրքի օնլայն տարբերակը:

Այն ներկայացնում է Կամար բիզնես կենտրոնի տարածքում գործունեություն ծավալած նշանավոր կառույցների, հնագույն շենքերի ճարտարապետական արժեքների, պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ, հետաքրքիր փաստեր ու բացառիկ լուսանկարներ, որոնք հավաքվել են Հայաստանի և Վրաստանի արխիվներում կատարած երկարատև ուսումնասիրությունների արդյունքում: Գրքում տեղ են գտել նաև տարբեր մասնագետների և պարզապես երևանցիների կարծիքներ, հիշողություններ:

Տեխնիկական բնութագիր

  • Զուտ վարձակալվող տարածք՝ 14 300 քմ
  • Մեկ տիպային հարկի մակերես՝ 1400 քմ
  • Մեկ հարկի միջին բարձրություն (առաստաղից առաստաղ)՝ 3.9 մ
  • Շենքի կառավարման կենտրոնացված համակարգ
  • Էներգախնայող, օդորակման և ջերմաստիճանի կառավարման բարձրակարգ տեխնոլոգիաներով համակարգեր.
  • էլեկտրասնուցման 2 առանձին հիմնական գիծ, պահուստային դիզելային գեներատոր
  • պահուստային ջեռուցման, օդորակման, օդափոխության և կլիմայի կառավարման համակարգեր` ըստ անհրաժեշտության օգտագործման համար
  • ջերմաստիճանի կարգավորման հնարավորությամբ հզոր օդորակում՝ բարենպաստ ջերմային պայմաններ ապահովելու համար
  • Հրդեհի հայտնաբերման և ահազանգման համակարգ
  • Արագընթաց 7 ուղևորատար վերելակ
  • Մուտքի վերահսկում և անվտանգության տեսահսկման համակարգեր, շուրջօրյա պահպանություն

«Կամար» բիզնես կենտրոնի շինարարության կառավարումն իրականացվում է մասնագիտական բարձր կարողություններ և երկարամյա փորձառություն ունեցող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերության կողմից:

Ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան

Ինժեներական դիզայն՝ RENCO Armestate ՍՊԸ

Գլխավոր կապալառու՝ Horizon 95 ՍՊԸ

BREEAM խորհրդատու՝ DEERNS, Իտալիա

Շենքի սեփականատեր՝ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ

Ներկայում ԿԱՄԱՐ բիզնես կենտրոնի ներքին հարդարման ու մաքրման աշխատանքները վերջնական փուլում են, և կենտրոնը շահագործման կհանձնվի 2018թ.-ի փետրվարի վերջում: