fbpx

Թափուր աշխատատեղեր

Գլխավոր » Թափուր աշխատատեղեր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` Կամար Բիզնես Կենտրոն

ՊԱՇՏՈՆԸ`  Ընդունարանի աշխատակից / տեղեկատու

Վայր՝ ՀՀ. ք. Երևան

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իրականացնել Կամար բիզնես կենտրոնի ադմինիստրատիվ աշխատանքները և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հաճախորդներին:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և փոխանցել «Կամար» բիզնես կենտրոնի համապատասխան աշխատակիցներին ուղղված զանգերը
  • Տրամադրել «Կամար» բիզնես կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների, վարձակալության ընդհանուր սկզբունքների ու կարգի, ինչպես նաև սակագների վերաբերյալ հաճախորդներին հետաքրքրող ընդհանուր տեղեկություններ
  • Ապահովել հաճախորդների և այցելուների պատշաճ դիմավորումը «Կամար» բիզնես կենտրոնում
  • Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և ուղղորդել համապատասխան ստորաբաժանումների մոտ
  • Նշանակել հանդիպումներ հաճախորդների և համապատասխան ստորաբաժանումների միջև
  • Հաշվառել (մուտքագրել/ելքագրել) «Կամար» բիզնես կենտրոնին առնչվող մուտքային և ելքային փաստաթղթերը և/կամ նամակները
  • Կատարել  «Կամար» գործարար կենտրոնի ադմինիստրացիայի գործունեությանն առնչվող  այլ ընթացիկ աշխատանքներ:

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն
  • 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու և խնդիրների լուծման հմտություն
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr@kamarcenter.am : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

 

Դիմումների ընդունման սկիզբը`    04.09.2019

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 19.09.2019