«Կամար» բիզնես կենտրոնը ժամանակակից ճարտարապետության, էներգախնայող տեխնոլոգիաների և հարմարավետ տարածքների ներդաշնակ միաձուլում է մեկ հարկի տակ:
«Կամար» բիզնես կենտրոնը կհավաստագրվի BREEAM բրիտանական չափանիշների (էկոարդյունավետության գնահատման մեթոդաբանության) համաձայն: Համալիրի կառուցման ընթացքում օգտագործվում են բացառապես շրջակա միջավայրի համար անվտանգ նյութեր, ներդրվում են էներգախնայող համակարգեր:
Ի՞նչ է խորհրդանշում BREEAM հավաստագրի առկայությունը: Նախ, այն խոսուն ապացույցն է այն բանի, որ իր բնութագրիչներով շենքն 99.9 տոկսով գերազանցում է Հայաստանում կառուցվող ստանդարտ շենքերը, ինչպես նաև.
•Օգտագործվող շինանյութի որակի և դիմացկունության շնորհիվ նվազում է շենքի մաշվածությունը:
•Էներգախնայող համակարգերն ապահովում են ծախսերի կրճատումը մինչև 35%-ով:
•Էկոարդյունավետության հավաստագիր ստացած նյութերը շենքում աշխատող անձանց համար ապահովում են առավելագույն հարմարավետություն և լավ ինքնազգացողություն:
•Հարմարավետությունն ու ապահովությունն այժմ զուգակցվում են արդյունավետության հետ: